Երեւանի Գինու Օրեր 2021. այս տարվա առանձնահատկությունները

03.06.2021 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի Գինու Օրեր 2021 #IDBank #Իդրամ

Իդրամը թվերի միջոցով պարզաբանել է, թե ինչու չի կարելի բաց թողնել այս տարվա Երեւանի գինու օրերը։

Երեւանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտեւեն 2 օր՝ հունիսի 4-ին եւ 5-ին։ Փառատոնի կազմակերպիչները ներկայացնում են այն որպես 2 կարեւորագույն ինդուստիրաների՝ տուրիզմի եւ գինեգործության շփման հարթակ, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։

Փառատոնին կմասնակցի 3 բարեգործական ընկերություն, որոնց արտադրանքի (Հադրութի գինի եւ տեղում պատրաստվող ժենգյալով հաց) վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորների եւ զոհվածների կանանց աջակցությանը։

Փառատոնը կընդլայնի իր մակերեսը եւ կներառի հատվածներ 3 փողոցներից՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Ընդհանուր երկարությունը կկազմի 600 մետր։ Սնունդն ու գինիները կներկայացվեն 97 տաղավարներում։ Փառատոնին իր արտադրանքը կներկայացնի գինեգործական 41 ընկերություն (նախորդ փառատոնի 25-ի փոխարեն)։

Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 281 տեսակ գինի, այդ թվում՝ 113 կարմիր, 91 սպիտակ, 30 վարդագույն, 18 փրփրուն, 38 մրգային: Դրանցից 15-ը կներկայացվեն առաջին անգամ: Բացի գինուց կլինի նաեւ սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել), ընդհանուր առմամբ՝ 30 կետ։

Փողոցում կտեղադրվի 2 բեմ, որոնցից մեկը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին (ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան), մյուսից կհնչեն երեւանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Երեւանի Գինու Օրերի կազմակերպիչներն են երկու կին՝ Մերի Բադալյանն ու Նունե Մանուկյանը։ Հիմնական աշխատակազմում կա եւս հինգ կին, իսկ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված է նաեւ շուրջ 100 կամավոր։

«Գինին վայելելու փաթեթը», որը ներառում է գինու գավաթ եւ համտեսի 10 կտրոն, արժե 5000 դրամ։ Ամեն տաղավարում հնարավորություն կլինի գնելու առանձին գինիներ՝ հավելյալ գնով։

Գինու օրերի անհպում վճարման գործընկերն է Իդրամը, որն առաջարկում է 5% քեշբեք՝ փառատոնի տոմսը հավելվածով նախօրոք գնելու դեպքում։ Այսպիսով, Իդրամը շարունակում է կարեւոր միջոցառումներին իր տեխնոլոգիական աջակցությունը․ երկու տարում Իդրամի շուրջ մեկ միլիոն օգտատերերը (ամսական ակտիվ օգտատերերը 300 հազարն են) հավելվածով գնել են ավելի քան 20 միջոցառման շուրջ 15,000 տոմս։ Հաշվի առնելով, որ քովիդը դեռ վերջնականապես հաղթահարված չէ, պետք է հիշել, որ Իդրամն այսպիսով բացառում է հերթերի գոյացումն ու մանրէաշատ կանխիկի հետ առնչությունը՝ շնորհիվ 5000-ից ավելի վաճառակետերի եւ 650-ից ավելի առցանց խանութների, որտեղ հնարավոր է վճարել Իդրամով։



Ավելին, Գինու օրերի երկրորդ օրվա երեկոյան Motor Yerevan տարածքում կկայանա Իդրամի աջակցությամբ տեղի ունեցող եւս մի իվենթ՝ Polocorp-ի համերգը, որը կարելի է դիտարկել որպես Երեւանի գինու օրերի աֆթերփարթին։ Նմանատիպ միջոցառումներին մասնակցելով՝ Իդրամը փորձում է ստեղծել վճարման նոր մշակույթ՝ առաջարկելով արագ, հարմար, ժամանակակից եւ անվտանգ անհպում վճարումների լուծումներ։

Դիտում՝ 5581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW