Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%

03.06.2021 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մայիսը 2020թ. մայիսի նկատմամբ) կազմել է 5.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.4% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.5% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.3% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 7.0% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ`4.3% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3% գնանկում:

2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գնաճը կազմել է 5.3%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.9%:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 14.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 4.8% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 43.3%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 33.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 3.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 8.7%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.0% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 9.0% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% աճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.2% նվազում:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW