Evocabank-ը ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում

02.06.2021 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Global Banking & Finance Review
Evocabank-ը ճանաչվել է 2021թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Banking & Finance Review ամսագրի կողմից՝ 3-րդ տարին անընդմեջ:

Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը եւ ձեռքբերումները:

Հետազոտական թիմից, խմբագրից եւ հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, եւ ընտրում հաղթողին։

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն եւ տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն եւ այլ ակտուալ թեմաների մասին։

2021թ. Evocabank-ը նաեւ 4-րդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում։
Դիտում՝ 1747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW