Հայբիզնեսբանկը մասնակցել է հունիսիմեկյան համերգ-միջոցառմանը

02.06.2021 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը մասնակցել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցութամբ իրականացված հունիսիմեկյան գունագեղ, հետաքրքիր եւ ուսուցողական բացօթյա համերգ-միջոցառմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքում:

«Ժպիտներ, ուրախության ճիչեր, երգեր, խաղեր, խնդության բացականչություններ եւ, իհարկե, մանկական անմեղ դեմքեր: Տոնական եռուզեռը հունիսի 1-ի անբաժան մասն է, որի ընթացքում երեխաները ջանասիրաբար խաղավարների հետ փորձում էին կերտել սեփական թիմի հաղթանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում Հայբիզնեսբանկը հանդես եկավ իր գունեղ տաղավարով, որտեղ ներկայացված էր բանկի կողմից մշակված հատուկ ABB-KIDS քարտը, որը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների համար՝ սեփական միջոցների կառավարման եւ ֆինանսական գրագիտության համար, ինչպես նաեւ պատրաստված էին հետաքրքիր անակնկալ նվերներ միջոցառման մասնակից երեխաների համար:

Հայբիզնեսբանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ`ցանկանալով նրանց անհոգ մանկություն, խաղաղ երկինք եւ լուսավոր ապագա:

Բանկը կարեւորում է յուրաքանչյուր երեխայի եւ նրանց համար ստեղծված անամպ ու ապահով մանկությունը, քանզի նրանք են ապագայի հուսալի ճանապարհի կերտողները:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW