Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվեց մանկական ձայներով. բանկը հյուրընկալեց իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաեւ իր ընկերոջը: Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել բանկային տեխնոլոգիաներին եւ բանկային որոշ պրոդուկտներին, պլաստիկ քարտերի պատրաստման գործընթացին եւ անձնական քարտի տվյալների գաղտնիության պահպանման կարեւորությանը: Երեխաներին պատմեցին, թե ինչ քարտատեսակներ է թողարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն է անկանխիկ վճարումների առավելությունը: Էքսկուրսիոն խումբը նաեւ հնարավորություն ունեցավ ծանոթանալու բանկոմատի աշխատանքի գործընթացին. մանուկները կարողացան տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունի բանկոմատը ներսից, եւ ինչպես է տեղի ունենում կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաները ծանոթացան նաեւ վճարային տերմինալների առավելություններին եւ անկանխիկ վճարումներ կատարելու դրանց գործառույթներին:Էքսկուրսիան բանկում ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաեւ՝ համեղ. էքսկուրսիայի ավարտին բանկի բացօդյա ատրիումում կազմակերպվեց գեղեցիկ եւ համեղ հյուրասիրություն:Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երեւանի առեւտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին բանկը ներկայացրեց Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens եւ Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրեց Visa Teens եւ Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների երեխաների համար բանկը տոնական միջոցառում էր կազմակերպվել Երեւանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում, որտեղ աշխատակիցները հնարավորություն ունեցան իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ վայելել հաճելի երեկո: Բանկը երեխաներին պարգեւեց ժպիտներ եւ դրական էմոցիաներ՝ նրանց համար կազմակերպելով հետաքրքիր խաղեր, շոու-ծրագիր, ներկայացում եւ, իհարկե, հյուրասիրություն:ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ մաղթում անհոգ մանկություն, առողջություն եւ պայծառ ապագա:ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2067