“ՎիվաՍելի” ռեբրենդինգի մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել

01.07.2008 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍելի” ռեբրենդինգի մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այսօր Երեւանում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն## Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին հայտնել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում` դասախոսության ժամանակ, որը նվիրված է եղել “ՎիվաՍելի” ցանցում կատարված առաջին զանգի երրորդ տարեդարձին:

Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ այժմ ընկերությունն անց է կացնում բնակչության վերաբերմունքի ուսումնասիրություն հնարավոր ռեբրենդինգի նկատմամբ: Նա նշել է, որ դեռեւս փոփոխությունների է ենթարկվել միայն ապրանքանիշի դիզայնը` ՄՏՍ-ի ֆիրմային գույնի` կարմիրի կիրառմամբ:

“Եթե շուկայի ուսումնասիրությունը ցույց տա, որ բնակչությունը դրական է վերաբերում ընկերության նոր դեմքին, մենք կիրականացնենք լիակատար ռեբրենդինգ, իսկ եթե մեր բաժանորդները չցանկանան դա, հնարավոր են նաեւ այլ տարբերակներ, այդ թվում` կողք կողքի երկու ապրանքանիշների` “ՎիվաՍելի” ու “ՄՏՍ”-ի օգտագործում”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին:

Դիտում՝ 6140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW