DisruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկել է Երեւանում

27.05.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#DisruptHR #Cascade People & Business #Ամերիաբանկ
Աշխարհում մեծ տարածում գտած եւ հաջողված DisruptHR համաշխարհային շարժումը, որն ընդգրկում է շուրջ 35 երկիր եւ 155-ից ավել քաղաք, մեկնարկել է նաեւ Երեւանում:

Մայիսի 26-ին Կամար բիզնես կենտրոնում անց է կացվել DisruptHR Yerevan շարժման առաջին միջոցառումը, որի ընթացքում տարբեր ընկերությունների 8 խոսնակ ներկայացրել են իրենց տեսակետները ավելի քան 150 ունկնդրի։

Յուրօրինակ ձեւաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել եւ մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ եւ վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:



DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում եւ իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստել են գործընկերները՝ Ամերիաբանկը եւ «Արմենիա Վայն» ընկերությունը։

«Քանի որ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը եւ կարեւորումը, մեզ համար տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանի բիզնես համայնքին:

Իրականում շատ երկար ենք պայքարել, որպեսզի աշխարհում մեծ համբավ ունեցող այս շարժումը բերենք Հայաստան: Նպատակ ենք ունեցել եւ ամեն ինչ արել ենք, որպեսզի DisruptHR-ը նաեւ DisruptHR Yerevan խորագիրն ունենա: Մեզ հաջողվեց հասնել դրան»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Արփի Կարապետյանը


Նրա խոսքով՝ DisruptHR-ը նորարարական գաղափարների, ապագայի մասին է եւ միտում ունի զինել էներգիայով եւ նոր մտքերով ապագա կառավարիչներին, ինչպես նաեւ հասկանալու, թե ինչպես է առաջ ընթանում HR-ը (Human resources) որպես մասնագիտություն:

«Միջոցառումը շարունակական է լինելու: Նախատեսվում է, որ այս ձեւաչափով հանդիպումները կլինեն երկու ամիսը մեկ»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիրը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցն էլ նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է խոսելու եւ կիսվելու առկա խնդիրներով եւ մարտահրավերներով, որոնց ամեն օր առնչվում են մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտի մասնագետները:

Աննա Վարդանյանցը


«Ուրախ ենք նման հետաքրքիր եւ յուրահատուկ ձեւաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող DisruptHR նախագծի մասնակիցը դառնալու համար: Ակնհայտ է, որ ՄՌԿ եւ բիզնեսի կապը գնալով ավելի է ամրապնդվում ու զարգանում, իսկ մարդակենտրոն կառավարումը դառնում է անհրաժեշտություն: Այստեղ կարող ենք կիսվել մեր գիտելիքներով, փորձով գործընկերների հետ, լսել իրենց փորձառության մասին: Այս ամենը նոր շունչ, փոփոխություն է բերելու շուկայում, նպաստելու է մասնագիտության զարգացմանը»,- նշել է Աննա Վարդանյանցը:

Նրա խոսքով` ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի եւ զարգացման նոր փուլ է ողջ ոլորտի եւ յուրաքանչյուր մասնագետի համար:



«DisruptHR-ի կարեւորությունը նրանում է, որ խոսելու ենք այն կրիտիկական մարտահրավերների մասին, որոնց բախվելու է այս մասնագիտությունը: Պետք է կարողանանք մեր փորձը կիսելով՝ հաղթահարել այդ բոլոր մարտահրավերները»,- նշել է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավարը:

«Արմենիա Վայն» ընկերության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարիաննա Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել Cascade People & Business-ին՝ DisruptHR շարժմանը միանալու հնարավորության համար:



«Սա հիանալի խթանիչ գործիք է HR ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: Որպես անցյալն ու ներկան, ազգային ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները միահյուսող ընկերություն՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը մեծ կարեւորություն է տալիս ազգային, մշակութային արժեքների պահպանմանը եւ զարգացմանը:

Պատմության վերհանման ու մասսայականացման կարեւորությունը գիտակցելով` անհրաժեշտ է որդեգրել նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոչ միայն աշխատակիցների զարգացմանն ու մոտիվացիայի բարձրացմանը, այլ նաեւ ներկայիս բարդ իրավիճակում կունենան ազգապահպան նշանակություն»,- ասել է նա:

Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում:
Դիտում՝ 2493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW