ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2021թ.-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի անկումը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.3% (1 284 086.4 մլն դրամ`ընթացիկ գներով):ՀՆԱ-ի կառուցվածքի առումով՝ 2021թ.-ի առաջին եռամսյակում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել առեւտրին եւ ծառայություններին՝ 59.5%, որին հաջորդել են արդյունաբերությունը , ներառյալ` Էներգետիկան)՝ 22.7%, գյուղատնտեսությունը՝ 4.6% եւ շինարարությունը` 3.5% :Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 3.4%: Մասնավորապես, անկում է արձանագրվել մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում`4.5%: Փոխադրումների եւ պահեստային տնտեսության ոլորտում անկումը կազմել է 27%, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 3.8%, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում՝ 1.4%, կրթության ոլորտում՝ 4%: Մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի, ինչպես նաեւ սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում արձանագրվել է 33.8% անկում (յուրաքանչյուր ոլորտի համար): Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների եւ ծառայությունների արտադրությունը սեփական սպառման համար՝ 7.6% անկում: Աճ է արձանագրվել տեղեկատվության եւ կապի ոլորտում` 13.4%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունում՝ 0.3%, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունում՝ 18.6%, վարչարարական եւ օժանդակ գործունեությունում՝ 7.3%, պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում՝ 15.6%, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 7%:Արդյունաբերության ճյուղի կտրվածքով անկումը կազմել է 3.6%: Մասնավորապես, անկում է արձանագրվել մշակող արդյունաբերությունում՝ 15.5%: Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում արձանագրվել է աճ՝ 11.7%, ջրամատակարարման, կոյուղու թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում աճը կազմել է 3.7%, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում՝ 11.1%:Գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտում աճը կազմել է 1.5%, իսկ շինարարության ոլորտում` 3.8%:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1493