«Սինհուա». «Շտապ վերացնել աժիոտաժն ու քաոսը վիրտուալ արժույթի շուրջ»

24.05.2021 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սինհուա» #վիրտուալ արժույթ #հոդված
Չինաստանի կառավարության «Սինհուա» լրատվական գործակալությունն այսօր հրապարակել է «Շտապ վերացնել աժիոտաժն ու քաոսը վիրտուալ արժույթի շուրջ» վերնագրով հոդվածը, հաղորդում է RBC-ն:

Հոդվածում նշվում են կրիպտոարժույթների առեւտրի եւ օգտագործման հետ կապված չորս ռիսկեր. շուկայական, գործարքային, տեխնոլոգիական եւ օրենքին համապատասխանության:

«Կրիպտոարժույթները ներդրողների համար մեծ կորուստների ռիսկեր են պարունակում եւ կարող են ազդել պետության ֆինանսական կայունության եւ հասարակության մեջ կարգուկանոնի վրա: Անհրաժեշտ է կանգնեցնել քաոսը վիրտուալ արժույթների շուկայում»,- համոզված են Չինաստանի իշխանությունները:

Նրանք պնդում են, որ ներդրողները չպետք է բիթքոինով վաճառք իրականացնեն, իսկ վճարային եւ ֆինանսական ընկերությունները չպետք է աջակցեն նման գործողություններին: Հոդվածում խոսվում է մայնինգի եւ կրիպտոթրեյդինգի դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության, ինչպես նաեւ թվային յուանի թողարկման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու մասին: Իշխանությունները հիշեցրել են պատասխանատվության մասին այն ընկերությունների համար, որոնք, չնայած արգելքին, կշարունակեն մասնակցել կրիպտոարժութային ոլորտին:

Մայիսի 21-ին Չինաստանի Պետական խորհրդի փոխնախագահ Լյու Խէն կոչ էր արել խստացնել երկրում մայնինգի եւ կրիպտոթրեյդինգի նկատմամբ վերահսկողությունը: Իսկ դրանից մի քանի օր առաջ Չինաստանն արգելեց ֆինանսական ընկերություններին թվային ակտիվների հետ կապված ծառայություններ մատուցել:
Դիտում՝ 2012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW