Evocabank. Լավագույն մոբայլ բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking Club-ի

24.05.2021 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #SME Banking Club
Evocabank-ը ճանաչվել է բիզնեսների համար լավագույն մոբայլ բանկը Հայաստանում:

SME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ երկրներում ու Կովկասում փոքր եւ միջին բիզնեսների համար մոբայլ եւ օնլայն բանկերի վերաբերյալ վերլուծության արդյունքները (Mobile Business Banking 2021 եւ Business Online Banking 2021) եւ ներկայացրել լավագույն բանկերն ըստ երկրների:

Evocabank-ն ընդգրկվել է նաեւ Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում:

Մոբայլ եւ օնլայն բանկերի ամենամյա վերլուծություններն իրականացվում են ըստ ծառայությունների ֆունկցիոնալության՝ հաշվի առնելով հաճախորդի համար տվյալ գործառույթի կարեւորությունը եւ պահանջարկը:

SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ թե ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW