Մայիսի 20-22-ը Ռուսաստանում ընթանում է «Նոր գիտելիք» եռօրյա կրթական մարաթոնը, որն անցկացվում է ռուսաստանյան 8 քաղաքներում՝ թվային հարթակներում եւ օֆլայն: Նախօրեին մարաթոնի հատուկ հյուրերի շարքում էին Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ու Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, ովքեր հեռահար ձեւաչափում ելույթ են ունեցել լսարանի առջեւ։ Ներկայացնում ենք հատվածներ նրանց ելույթներից՝ ՏԱՍՍ-ի եւ RBC-ի հրապարակումների հիման վրա։Սթիվ ՎոզնյակՎոզնյակը դեմ է արտահայտվել առեւտրային սահմանափակումներին, որոնք կիրառվում են այդ թվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։«Ինչո՞ւ համար են սահմանափակումներն առեւտրային հարաբերություններում։ Մեր երկրում շատ նահանգներ կան: Դրանք երկրի ներսում գտնվող նահանգներ են. 50 առանձին երկիր՝ տարբեր կանոններով, օրենքներով, որտեղ բոլորն աշխատում են մեկ հարկի տակ: Մենք բոլորս միասին ենք աշխատում: Արժե՞ արդյոք սահմանափակել Նյու Յորքը Կալիֆոռնիայից, որպեսզի Նյու Յորքը առեւտուր չանի Կալիֆոռնիայի հետ՝ բիզնեսի շահերը պաշտպանելու համար: Ոչ։ Ես չեմ պաշտպանում առեւտրային սահմանափակումները, ԱՀԿ-ն, դեմ եմ, որ հարուստ երկրները շարունակեն հարստանալ: Միաժամանակ, ոչ ոք չի մտածում ամբողջ մոլորակի ճակատագրի մասին: Կարծում եմ, որ ես պարզապես ԱՄՆ քաղաքացի կամ Կալիֆոռնիայի բնակիչ չեմ: Ինձ հարցնում են՝ որտեղի՞ց ես, պատասխանում եմ՝ ես Երկիր մոլորակից եմ»,- ասել է Վոզնյակը։Իլոն ՄասկԱպագայում ամբողջ տրանսպորտը կաշխատի էլեկտրաէներգիայով, բացառությամբ հրթիռների, կարծում է Մասկը: «Ամբողջ տրանսպորտն ակնհայտորեն էլեկտրական է լինելու: Ճակատագրի հեգնանքով՝ միակ բացառությունը կլինեն հրթիռները»,- ասել է նա։Գործարարի խոսքով՝ ինքնաթիռները վերջինը կդառնան էլեկտրական, ինչը պայմանավորված է մարտկոցների հետ կապված դժվարություններով:Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա, նրա կարծիքով, ներքին այրման շարժիչներով մեքենաներն ապագայում կլինեն նույնքան հնացած, որքան շոգեմեքենաները: Միաժամանակ, ավտոմեքենաները կդառնան ամբողջովին ինքնավար, վստահ է ձեռնարկատերը: «Մեքենաները հաստատ կլինեն առանց վարորդի: Այստեղ քննարկելու բան չկա: Սա արդեն տեղի է ունենում ու շատ արագ»,- ավելացրել է նա:***Մասկը համոզված է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները երկարաժամկետ հեռանկարում կփոխարինեն թարգմանիչներին:«Արհեստական բանականության հետ կապված առաջընթացը թարգմանության ոլորտում ապշեցուցիչ է: Դա գործնականում արդեն տեղի է ունենում իրական ժամանակում եւ կատարելագործվում է: Կարծում եմ, շատ շուտով մենք այլեւս կենդանի թարգմանիչների կարիք չենք ունենա: Գոնե երկարաժամկետ հեռանկարում: Գտնում եմ, որ արհեստական բանականությունը կլուծի այս խնդիրը»,- ասել է Մասկը` նշելով, որ շնորհակալ է այն թարգմանիչներին, ովքեր օգնում են իրեն հաղորդակցվել ռուսաստանյան մարաթոնի մասնակիցների հետ:***Հիշեցնենք, որ մարաթոնի շրջանակում Իլոն Մասկը հայտարարել էր, որ մոտ ժամանակներում Tesla-ն կարող է պաշտոնապես մուտք գործել ռուսաստանյան շուկա:«Կարծում եմ, մենք շուտով ներկա կլինենք Ռուսաստանում: Դա հրաշալի կլինի: Մենք նաեւ պետք է ավելի լայն նայենք՝ Ղազախստանին եւ ԱՊՀ այլ երկրներին: Սա մեզ համար կարեւոր է»,- ասել է նա: 21.05.2021 | 14:18 Իլոն Մասկը չի բացառում Tesla-ի մուտքը ԱՊՀ երկրների շուկաներ Մեկնաբանելով Մասկի այս խոսքերը՝ «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչը RBC-ին ասել է, որ այս հարցերը Մասկի հետ քննարկվում են արդեն երկու տարվա ընթացքում։ «Վերջին երկու տարում մենք արդեն քննարկել ենք այս թեման Իլոն Մասկի գործընկերների հետ: Ես գիտեի, որ նրանք քննարկում են Ռուսաստանում բիզնեսի զարգացման տարբերակները, վերլուծում, թե ինչպես է մեր շուկան աճում, ինչպես են փոխվում խաղի կանոնները, ինչ քաղաքական հայտարարություններ են արվում էլեկտրատրանսպորտի զարգացման վերաբերյալ»,- ասել է Դվորկովիչը:Այն բանից հետո, երբ Մասկը հայտարարեց Ռուսաստանում Tesla գործարանի բացման հնարավորության մասին, ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նրան հրավիրել է ավելի կոնկրետ քննարկել այս առաջարկը: Tweet Դիտում՝ 2865