25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված անհավասարությունների կրճատմանը

19.05.2021 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #FMO #վարկային պայմանգիր
ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարեւորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել։

«FMO հոլանդական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունը եւ անցած ճանապարհը բավականին տպավորիչ է։ 2014թ․-ին կնքված 15մլն ԱՄՆ դոլարի առաջին պայմանգիրը սկիզբ դրեց երկու ֆինանսական հաստատությունների միջեւ համագործակցությանը։ Այսօր մենք նոր պայմանգիր ենք կնքել FMO հոլանդական զարգացման բանկի հետ՝ այդպիսով վարկային միջոցները հասանելի դարձնելով միկրո ձեռնարկությունների, երիտասարդների, կին ձեռներեցների, ագրոբիզնեսների եւ ՓՄՁ-ների համար։ Այս վարկային միջոցների նպատակն է ֆինանսների հասանելիության ընդլայնման, հավասար հնարավորություների ապահովման եւ անհավասարությունների  կրճատման միջոցով հասնել կայուն զարգացման նպատակներին»,- ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելել է․ «Մենք ԱրարատԲանկին ճանաչում ենք որպես ռիսկերի կառավարման ուժեղ համակարգ եւ բարի համբավ ունեցող շրջահայաց բանկ: Այս նոր վարկային միջոցները հնարավորություն են տալիս շարունակել աջակցել ԱրարատԲանկին եւ այս դժվարին ժամանակներում ձեռք մեկնել Հայաստանի տնտեսության առավել խոցելի հատվածին»։

FMO

FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր եւ բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը եւ բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն եւ ջրային տնտեսություն:  Ավելի  քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:

Ավելին՝  www.fmo.nl

ԱրարատԲանկ    

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին եւ ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% եւ ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

Ավելին՝ https://www.araratbank.am/hy/   https://www.facebook.com/AraratBankofficial
Դիտում՝ 4249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW