Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը ATM Dubai ցուցահանդեսում

17.05.2021 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ATM Dubai #զբոսաշրջային ցուցահանդես
Հայաստանը՝ 62 երկրների շարքում, մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արեւելքի ամենախոշոր ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսին:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար՝ աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից եւ այլն։

«Հայաստանի  ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարեւոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Ավելի քան 145 միջազգային փորձագետներ ելույթ են ունենալու հետեւյալ թեմաներով՝ պատվաստումներ, շուկաների թիրախավորում եւ տեխնոլոգիական նորարարություններ, զբոսաշրջային արդյունքների բազմազանեցում, ճամփորդական միջանցքներ։

Այս տարի, առաջին անգամ ATM Dubai-ի պատմության ընթացքում, ցուցահանդեսը կունենա նոր ձեւաչափ․ցուցահանդեսի հիմնական օրերից բացի, մայիսի 24-ից 26-ն այն կշարունակվի նաեւ առցանց ձեւաչափով՝ ներգրավելով 12,000 մասնակցի՝ 140 երկրից։
Դիտում՝ 1304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW