“Ամերիաբանկը” մտադիր է կայանալ որպես ներդրումային բանկ
26.06.2008 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Հայներարտբանկն” այսօր պաշտոնապես հայտարարել է իր ռեբրենդինգի ավարտի ու բանկի նոր` “Ամերիաբանկ” անվան մասին ##:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են բանկի մամլո ծառայությւնում, “Ամերիաբանկը” կներկայանա նոր կորպորատիվ ոճով, որը մշակվել է բրիտանական Identica աշխարհահռչակ ընկերության կողմից:
“Նոր տարբերանշանը խորհրդանշում է “Ամերիա” անվան սկզբնատառն ու վերջնատառը: Այն մի կողմից խորհրդանշում է մեկնարկ և առաջատարություն, իսկ մյուս կողմից կրում է վերելքի, առաջընթացի ու նորարարության գաղափարը: “Ամերիաբանկը” դիրքավորվում է որպես “Երազանքի թիմ”: Այն կրում է հաղթողների, երիտասարդ, սակայն փարձառու մասնագետների, պատմություն ձևավորող թիմի գաղափարը”,- տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում:
Այստեղ տեղեկացրել են նաեւ, որ “Ամերիաբանկը”, շարունակելով “Հայներարտբանկի” 100-ամյա գործունեության պատմությունը, մտադիր է Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնել իր ուրույն տեղը` կայանալով որպես ներդրումային բանկ, և միաժամանակ մատուցելով բանկային ծառայությունների ողջ տեսականին` ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային ստանդարտների հիման վրա:
2007թ. օգոստոսին “Հայներարտբանկ” ՓԲԸ բաժնետոմսերը ձեռք է բերել ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության` “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ փոխկապակցված “Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ” ընկերության կողմից: Բանկի տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: