PayPal-ը դիվերսիֆիկացնում է իր բիզնեսը

17.05.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #Happy Returns
PayPal վճարային համակարգը գնում է Happy Returns նախագիծը, որը սպառողներին տրամադրում է լուծումներ՝ առցանց պատվիրված ապրանքները հեշտությամբ հետ վերադարձնելու համար, եթե դրանք ինչ-ինչ պատճառներով չեն բավարարում գնորդին:

Happy Returns-ը սպառողներին առաջարկում է առցանց գնված ապրանքների փաթեթավորման եւ տեղափոխման ծառայություններ: Նախագծի տեխնիկական լուծումները նաեւ հնարավորություն են տալիս գնորդներին պարզեցնել գումարի վերադարձի գործընթացը:

Այս տարվա մայիսի դրությամբ՝ Happy Returns-ն ԱՄՆ-ում ունի ապրանքների ընդունման ավելի քան 2600 կետ, հաղորդում է Bloomchain.ru-ն.

Happy Returns-ի ներկայացուցիչները նշել են, որ PayPal-ի ղեկավարության ներքո ընկերությունը կշարունակի հետվերադարձի ծառայություններ տրամադրել սպառողներին:

Ավելի վաղ վճարային համակարգն արդեն հետաքրքրություն էր ցուցաբերել նախագծի նկատմամբ: Մասնավորապես, 2019 թվականին PayPal-ը մասնակցեց Happy Returns-ի $11 մլն ծավալով ներդրումային փուլին: Բացի վճարային համակարգից, նախագծի թիմը ներդրումներ ներգրավեց նաեւ U.S. Venture Partners-ից եւ Upfront Ventures-ից:
Դիտում՝ 2267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW