ՌԴ բանկերն աչքի են ընկել շահաբաժինները երկրից դուրս բերելու ծավալով

12.05.2021 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Միշուստին #շահաբաժին #բանկեր

2019թ. ընթացքում ռուսաստանյան ընկերությունների կողմից արտերկիր դուրս բերած շահաբաժինների ծավալը կազմել է 4,3 տրիլիոն ռուբլի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Պետդումայում տարեկան զեկույցով:

Նրա խոսքով՝ այդ գումարից 1,3 տրիլիոն ռուբլին բաժին է ընկնում չորս իրավասությունների՝ Կիպրոս, Մալթա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ:

ՌԴ վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանից շահաբաժինների դուրս բերման հարցում առաջատար են վառելիքաէներգետիկ համալիրի եւ մետաղագործության ընկերությունները, ինչպես նաեւ բանկերը: «Առաջին տեղում վառելիքաէներգետիկ համալիրն է, որին բաժին է ընկնում բոլոր շահաբաժինների 27%-ը: Մետաղագործությունը երկրորդ տեղում է, բանկերը՝ երրորդ»,- նշել է Միշուստինը:

Դիտում՝ 2051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW