“Յունիբանկը” երկարաժամկետ վարկեր կտրամադրի փոքր եւ միջին ձեռնարկություններին

26.06.2008 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է նոր ակցիայի մասին, որի շրջանակներում փոքր եւ միջին ձեռնարկություններին## (ՓՄՁ) մինչեւ 10 տարի մարման ժամկետով վարկեր է տրամադրելու:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, երկարաժամկետ վարկերի ստացմանը կարող են հավակնել բիզնեսի ցանկացած ճյուղում գործունեություն ծավալող ՓՄՁ-ները: Բիզնես-վարկերը տրամադրվելու են ինչպես շրջանառու միջոցների ձեռքբերման, այնպես էլ` կապիտալ ներդրումների համար:

Ակցիայի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կազմելու է 300 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը` 18 տոկոսից սկսած: Որպես գրավի առարկա ընդունվելու է անշարժ գույքը:

Ակցիան տեւելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Դիտում՝ 6883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW