Ռուսաստանյան ներդրողների զգալի մասը կարծում է, որ թվային ռուբլին անհարմար կլինի բնակչությանն օգտագործելու առումով, վկայում են Investing.com-ի անցկացրած հարցման արդյունքները:Այսպես՝ հարցվածների 38%-ը նշել է, որ բացասաբար է վերաբերվում երկրում թվային ռուբլին ներդնելու նախաձեռնությանը: 35%-ը դրական է գնահատում այս նորամուծությունը. նրանք համոզված են, որ թղթային փողը հնացել է, եւ ժամանակն է հրաժարվել դրանից, հաղորդում է Finmarket-ը:Թվային ռուբլու հակառակորդների հիմնական մտահոգությունն այն է, որ Կենտրոնական բանկի առաջարկած մեխանիզմը չի կարողանա աշխատել առանց խափանումների. ներդրողների 73%-ը կասկածում է այն համակարգի արդյունավետությանը, որը Կենտրոնական բանկը մշակում է թվային ռուբլին ներդրելու համար: Բացի այդ, ներդրողները կասկածում են, որ նորամուծությունը կթեթեւացնի սոցիալական նպաստ ստացողների կյանքը, իսկ դա հենց այն է, ինչ ԿԲ-ն անվանում է թվային ռուբլու հիմնական գործառույթներից մեկը: Հարցվածների 62%-ը կարծում է, որ թվային ռուբլու օգտագործումը նպաստներ եւ կենսաթոշակներ վճարելու համար շատ անհարմար կլինի հենց սուբսիդիաներ ստացողների համար: Նրանք, ովքեր պնդում են հակառակը, վկայակոչում են էլեկտրոնային դրամապանակից ակնթարթորեն վճարելու հարմարավետությունը:Ներդրողների 29%-ն ընդունում է, որ թվային ռուբլին կնպաստի ֆոնդային շուկայում ներդրումներ կատարելու գործընթացին: Ներդրողների մեծ մասը կարծում է, որ արժույթի նոր ձեւը չի ազդի դրա վրա: Միաժամանակ, հարցվածների կեսը (52%) մտահոգված է, որ թվային ռուբլու ներդրմամբ կավելանա խարդախ գործարքների թիվը, հնարավոր կդառնան ցանցահենների հարձակումները, իսկ տեխնոլոգիային թույլ տիրապետող մարդկանց ավելի հաճախ կխաբեն: Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների մեկ քառորդը վստահ է, որ կեղծ գործարքների քանակը կարող է կրճատվել պետության եւ Կենտրոնական բանկի կրթական գործունեության շնորհիվ: 08.04.2021 | 15:17 Թվային ռուբլու հայեցակարգն աջակցություն է ստացել ՌԴ բանկերի 84%-ի կողմից Հարցման կազմակերպիչները հիշեցնում են, որ առայժմ թվային ռուբլին ընդամենը գաղափար է, որը նախատեսում է իրականացնել Կենտրոնական բանկը: Ներկայումս այդ գործիքից հավանական օգտվողներն ավելի շատ հարցեր ունեն, քան պատասխաններ: Հստակ չէ, թե որն է լինելու թվային ռուբլու առավելությունը՝ համեմատած անկանխիկ ռուբլու կամ կա բանկային հաշվում եղած գումարի հետ: «Այս հարցերն անվստահություն են առաջացնում ինչպես ներդրողների, այնպես էլ հավանական օգտագործողների կողմից»,- ասել է «Investing.com Ռուսաստանի» ղեկավար Անաստասիա Կոշելեւան:Հետազոտության հեղինակների հիմնական եզրահանգումն այն է, որ պետությունը ստիպված կլինի ակտիվ աշխատել բնակչության ցածր ֆինանսական գրագիտության հետ, ինչը զգալի ժամանակ կպահանջի: «Նման համակարգերի հիմնական սկզբունքները չհասկանալը հանգեցնում է ոչ միայն թվային ռուբլու հարթակի օգտագործման դժվարություններին, այլեւ էապես մեծացնում է կեղծ գործարքների ռիսկը»,- կարծում են Investing.com-ում: Tweet Դիտում՝ 1619