ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ քննարկել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող արդիական հարցեր:Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները. դրանք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության եւ վստահության ամրապնդումը:Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել է, որ իրենք եւս մշակել են 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 1108