Amazon-ը պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումն է իրականացրել

11.05.2021 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amazon #պարտատոմսեր
Amazon-ը $18,5 մլրդ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել. ամենաերկար պարտքային արժեթղթի շրջանառության ժամկետը կկազմի 40 տարի:

Սա դարձել է ընկերության պատմության մեջ Amazon-ի պարտքային արժեթղթերի ամենախոշոր վաճառքը, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը: Պարտատոմսերի տեղաբաշխմամբ զբաղվել են Citigroup Inc., JPMorgan Chase & Co., Morgan Stanley եւ Wells Fargo & Co. բանկերը:

Ներգրավված միջոցներն ընկերությունը կուղղի ընդհանուր կորպորատիվ նպատակների իրագործմանը, այդ թվում` բնապահպանական եւ սոցիալական նախագծերի: Ավելի վաղ Amazon-ը նախատեսում էր ներգրավել շուրջ $15 մլրդ:

Իր ծավալով Amazon-ի պարտատոմսերի վաճառքը դարձավ երկրորդն այս տարվա ընթացքում. մարտին Verizon Communication-ը $25 մլրդ ծավալով պարտատոմսեր տեղաբաշխեց:

«Amazon-ը հազվադեպ է պարտատոմսեր թողարկում. վերջին անգամ ընկերությունը պարտքային շուկա էր մուտք գործել 2020-ի հունիսին՝ թողարկելով $10 մլրդ ծավալով պարտատոմսեր: Դրանից առաջ՝ 2017-ին, ռիթեյլերը վաճառեց $16 միլիարդի պարտատոմսեր՝ Whole Foods Market-ը ձեռք բերելու համար»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 1941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW