ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Ինչպես նշել են բանկում, iStudent քարտն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային եւ միջազգային քարտ է, որը սպասարկվում է հատուկ սակագներով եւ ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով:«Հաշվի առնելով երիտասարդ սերնդի զբաղվածությունը եւ խիտ գրաֆիկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ոչ միայն դառնալ բանկային ոլորտի հաճախորդ, այլ նաեւ օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից եւ աշխարհի ցանկացած կետից կատարել բանկային գործարքներ Մոբայլ/ Ինտերնետ Բանկի հավելվածով, ինչպես նաեւ Վիդեո Բանկ/Հեռախոս Բանկ ծառայությունների միջոցով: Ունենալով բանկոմատների ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը թույլ է տալիս օրվա ցանկացած պահին ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով: Տարատեսակ բանկային գործարքները հնարավոր է իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն բանկում գործող սակագների:iStudent քարտը կարող է կատարել նաեւ ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: Հայաստանի ավելի քան 20 ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում` iStudent քարտն ուսանողների առջեւ դռներ է բացում՝ բանկի տարբեր ստորաբաժանումներում եւ մասնաճյուղերում դասընթացների եւ ուսումնական պրակտիկայի մասնակցելու, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց ստանալ գիտելիքներ բանկային եւ ֆինանսական աշխարհի վերաբերյալ, որոնք հանդիսանում են ֆինանսական գրագիտության հիմքը:iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաեւ Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների եւ միջոցառումների»,- ասված է հաղորդագրության մեջ:Քարտը թողարկվում եւ սպասարկվում է անվճար: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացումն, առեւտրի կետերում անկանխիկ վճարումները, ՀՀ դրամով ներբանկային եւ միջբանկային բոլոր փոխանցումներն իրականացվում են անվճար: Visa iStudent քարտը կարելի է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով այս հղմամբ:iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2935