Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%

06.05.2021 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ` 7.8% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3%:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Նշենք, որ ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 4.7%-ով:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արեւածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%):

2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի եւ սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% եւ 0.7% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գնաճին, այստեղ այն 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7%:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.1% աճ:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai