ԵՄ-ն չինական խոշոր ընկերություններից պաշտպանվելու կանոններ կներկայացնի

05.05.2021 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Չինաստան
Եվրամիությունն այսօր նախատեսում է ներկայացնել կանոնների նախագիծ, որոնք կկիրառվեն Եվրոպայում գործող եւ պետության կողմից սուբսիդավորվող արտասահմանյան ընկերությունների նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):

Թերթի տվյալներով՝ նոր միջոցները կարող են թույլ տալ կարգավորողներին վերահսկել չինական խոշոր ընկերությունների գործունեությունը: ԵՄ 27 երկրների կառավարությունների և Եվրախորհրդարանի կողմից կանոնները հաստատելու դեպքում համայնքի հակամենաշնորհային մարմինները լիազորված կլինեն կանխել օտարերկրյա ընկերությունների գործարքները՝ վերջինների կողմից պետական սուբսիդիաներ ստանալու դեպքում:

Եթե նոր պահանջները չբավարարվեն, ընկերությունները կարող են լուրջ տուգանքների ենթարկվել, նշում է պարբերականը:

Եվրոպական պաշտոնյաների մտահաղացմամբ՝ այս կարգավորումը պետք է խթանի արդար մրցակցությունը:
Դիտում՝ 2244

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW