Բացվել է Արցախբանկի «Չարենց» մասնաճյուղը
04.05.2021 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախբանկ



«Նորաբաց «Չարենց» մասնաճյուղում ստեղծված են թե´ օնլայն, թե´ օֆլայն սպասարկման հնարավորություններ՝ որակյալ բանկային ծառայություններ մատուցելու ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Հմուտ աշխատակիցները, ընդարձակ ու հարմարավետ կահավորված սրահները կապահովեն հաճախորդների պատշաճ սպասարկումը: Մասնաճյուղում նախատեսված է նաեւ հատուկ սրահ՝ պրեմիում հաճախորդների բարձրակարգ սպասարկման պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոր սպասարկման կենտրոնը կապահովի բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելիությունը: Մասնավորապես՝ բանկային հաշիվների բացում եւ վարում, ավանդների ներգրավում, վարկերի տրամադրում, վճարային քարտերի թողարկում եւ սպասարկում, պահատվական ծառայությունների, դրամական փոխանցումների եւ վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում: Ֆինանսական խորհրդատվության մատուցման համակարգը նույնպես կնպաստի քաղաքացիների համար արդյունավետ լուծումների ընտրությանը բանկի միջոցով:
«Չարենց» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են 09:30-17:00՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին:
«Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու եւ իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: