Հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ամենամեծ եւ ամենասպասված միջոցառումը՝ ամենամյա վրանային բիզնես ֆորումը այս ամառ կկայանա հուլիսի 25-31-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին եւ ստարտափերներին մեկ վայրում` Սեւանի ափին։«Միջոցառման գլխավոր նպատակը տարբերվող բիզնես միջավայրի ստեղծումն է, այն մարդկանց համար, ովքեր ձգտում են նորարարության՝ դրանով նպաստելով նրանց մտահաղացումների առաջխաղացմանը։ Միավորելով ստարտափներին, ներդրողներին եւ մենթորներին մեկ հարկի տակ ոչ ֆորմալ պայմաններում՝ սամմիթը դառնում է գործնական հարաբերությունների զարգացման աննախադեպ միջավայր։Այս տարի նույնպես սամմիթի մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու գործարար աշխարհին վերաբերող ամենատարբեր քննարկումներին, դասախոսություններին եւ, իհարկե, խարույկի շուրջ անցկացվող ոչ ֆորմալ զրույցներին (CampFire talks)։ Միջոցառման մասնակից ստարտափերների համար կմշակվեն մի քանի կրթական ծրագրեր՝ միջազգային տարբեր հեղինակավոր ընկերությունների եւ էքսպերտների ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Sevan Startup Summit -ի բոլոր ձեւաչափերով մասնակցության դիմում-հայտերը բաց են մայիսի 1-ից եւ տեղադրված են ընկերության կայքում այս հղումով։ Sevan Startup Summit 2019-ը հյուրընկալել էր շուրջ 10 000 մասնակից աշխարհի 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել էին $1 միլիոնը։ Tweet Դիտում՝ 1367