«Քարֆուր Արմենիա»-ն նախատեսում է 10 սուպերմարկետ բացել Երեւանում

30.04.2021 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Քարֆուր Արմենիա» #Վահան Քերոբյան #Վաչե Արսեն
«Քարֆուր Արմենիա»-ն կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձեւաչափի սուպերմարկետ Երեւանում։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Երեւանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձեւաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը եւ ներկայացվածություն ապահովել նաեւ ՀՀ մարզերում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ Քարֆուր Հայաստանին պատկանող «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը ասել է, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։

Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին եւ տնտեսություններին աջակցելու գործում։

Վահան Քերոբյանը եւ Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի»  ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաեւ «Քարֆուրի» միջազգային ցանցերում։
Դիտում՝ 4528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW