Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իր դռները բացեց Ֆասթ Կրեդիտի 25-րդ մասնաճյուղը

30.04.2021 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ #«Հարավ-Արեւմտյան» #մասնաճյուղ
Ապրիլի 28-ին, Անդրանիկի 113/6 հասցեում, պաշտոնապես բացվեց Ֆասթ Կրեդիտի «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձեւաչափը մշակվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։ «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը Երեւանում ընկերության արդեն 12-րդ մասնաճյուղն է եւ 25-րդը՝ Հայաստանում:

Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։ Ընդարձակ եւ ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW