Royal Mint-ը հատել է իր պատմության մեջ ամենամեծ ոսկե մետաղադրամը

30.04.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Royal Mint #ոսկե մետաղադրամ #Եղիսաբեթ Երկրորդ

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) հատել է իր 1100-ամյա պատմության մեջ ամենամեծ ոսկե մետաղադրամը՝ 20 սմ տրամագծով, 10 կգ քաշով եւ £10 հազ․ անվանական արժեքով (գրեթե $13,9 հազ․):


Մետաղադրամը թողարկվել է վարպետների թիմի կողմից, որոնք համատեղել են ավանդական հմտությունները առաջադեմ տեխնոլոգիաների հետ եւ ծախսել 400 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times թերթը։

Մետաղադրամի վրա պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ շրջապատված 10 կենդանիներով՝ իրական եւ միստիկական: Թանկարժեք մետաղից պատրաստված այս հսկան վերջինն է «Թագուհու կենդանիները» շարքից՝ ոգեշնչված դրանց պատկերներով 10 քարե արձանով, որոնք 1953թ․ հունիսին տեղադրվել էին Լոնդոնում Եղիսաբեթ Երկրորդի թագադրության արարողությանը տանող ճանապարհին։



Թագավորական դրամահատարանի ներկայացուցչի խոսքով՝ ««Թագուհու կենդանիները» Royal Mint-ի հուշադրամների հավաքածուն հանրաճանաչ է դարձել այն բանից հետո, երբ 2017թ․ ներկայացվեց դրանցից առաջինը՝ առյուծի պատկերով․ այդ ժամանակից ի վեր հավաքածուն կայուն հետաքրքրություն է վայելում կոլեկցիոներների շրջանում»։

Դրամագիտության ռեկորդակիրը հանվել է վաճառքի, սակայն ոչ անվանական արժեքով: Ըստ դրամահատարանի հաղորդագրության, հսկայի գինը հնարավոր է պարզել՝ դրա ձեռքբերման համար հայտ ներկայացնելով:

Դիտում՝ 3897

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW