Առաջին ԱՄՆ դոլարի նախատիպը վաճառվել է $840 հազարով
26.04.2021 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Haritage Auctions

Heritage աճուրդի տանը սակարկությունները սկսել են $312 հազարից, սակայն, չանցած մեկ րոպե, հասել են $840 հազարի։
Նախկինում մետաղադրամը պատկանել է գործարար Բոբ Սիմփսոնին: Այն մի փոքր հիշեցնում է արծաթե դոլարները, որոնք հետագայում հատվում էին Ֆիլադելֆիայի դրամահատարանում, բայց դրանցից տարբերվում է աստղերի բացակայությամբ:
«Առանց աստղերի նման մետաղադրամները համարվում են դրամագիտական հազվագյուտ նմուշներ: Այս մեկը հայտնաբերվել է Ֆիլադելֆիայի դրամահատարանում շինարարական աշխատանքների ընթացքում: Մետաղադրամը մի փոքր վնասվել է կոռոզիայից, քանի որ երկար ժամանակ գտնվել է հողի մեջ»,- գրում է գործակալությունը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: