American Express-ի եւ Diners Club-ի աշխատանքը Հնդկաստանում կսահմանափակվի
27.04.2021 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gobankingrates.com

Ընկերությունները խախտել են կարգավորիչի կանոնները՝ կապված օգտատերերի անձնական տվյալների պահպանման հետ: 2018 թվականին Հնդկաստանի իշխանությունները որոշում կայացրեցին այն մասին, որ վճարային համակարգերը պետք է տեղական հաճախորդների բոլոր տվյալները պահեն երկրում տեղադրված սերվերների վրա: Այս պահանջը կատարելու համար ընկերություններին վեց ամիս ժամանակ տրվեց:
Մայիսի 1-ից AmEx-ը եւ Diners Club-ը չեն կարողանա նոր օգտատերեր ներգրավել Հնդկաստանում: Սահմանափակումները չեն տարածվի ընկերությունների առկա հաճախորդների վրա: Ըստ The Economic Times-ի՝ 2021-ի փետրվարի դրությամբ AmEx-ը Հնդկաստանում ունեցել է 1,56 մլն բացված վարկային քարտ: Սա երկրորդ ցուցանիշն է արտասահմանյան վարկատուների շրջանում․ միայն Citibank-ն ունի ավելի բարձր ցուցանիշ:
AmEx-ում հայտարարել են, որ ընկերությունը «երկխոսության մեջ է RBI-ի հետ» տվյալների պահպանման պահանջների վերաբերյալ: Վճարային համակարգը «հիասթափված է» կարգավորիչի որոշմամբ, սակայն համագործակցելու է վերջինիս հետ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա RBI-ի երկրորդ կոշտ միջոցն է ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների դեմ: Ավելի վաղ կարգավորիչն արգելեց Հնդկաստանում վարկային քարտերի ամենախոշոր թողարկող HDFC Bank-ին նոր հաճախորդներ ներգրավել վճարային ենթակառուցվածքի խափանումների պատճառով»,- գրում է պարբերականը:
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: