Ռազմական ծախսերն աշխարհում աճել են մինչեւ շուրջ $2 տրիլիոն
26.04.2021 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ radiofiji.com

Առաջատարների հնգյակում, որոնց բաժին է հասնում համաշխարհային ռազմական ծախսերի 62%-ը, ընդգրկված են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան:
Ռազմական ծախսերով ԱՄՆ-ը շարունակում է աշխարհում առաջին տեղը զբաղեցնել: 2020-ին դրանք հասել են մոտավորապես $778 միլիարդի, ինչը 4,4%-ով գերազանցում է 2019-ի ցուցանիշը: Միացյալ Նահանգներին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ընդհանուր ծախսերի 39%-ը:
Երկրորդ տեղում Չինաստանն է, որի ռազմական ծախսերը գնահատվում են $252 մլրդ՝ 2019-ի համեմատ աճելով 1,9%-ով: Չինաստանի ծախսերն աճել են 26 տարի անընդմեջ, ինչը SIPRI ռազմական ծախսերի տվյալների բազայում բոլոր երկրների մեջ շարունակական աճի ամենաերկար ժամանակահատվածն է:
SIPRI-ի տվյալներով՝ Հնդկաստանը ռազմական ծախսերի ծավալով երրորդ տեղում է: 2020-ին դրանք կազմել են $72,9 մլրդ:
Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղում է: «2020-ին Ռուսաստանի ռազմական ծախսերն աճել են 2,5%-ով՝ հասնելով $61,7 միլիարդի: Սա աճի երկրորդ անընդմեջ տարին է: Այնուամենայնիվ, Ռուսաստանի փաստացի ռազմական ծախսերը 2020-ին 6,6%-ով ցածր էին, քան իր նախնական ռազմական բյուջեն»,- ասված է զեկույցում:
Հինգերորդ տեղը ռազմական ծախսերով զբաղեցնում է Մեծ Բրիտանիան: Դրանք կազմել են $59,2 մլրդ՝ 2019-ի համեմատ աճելով 2,9%-ով:
ՆԱՏՕ-ի անդամ գրեթե բոլոր երկրները 2020-ին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: «Արդյունքում ՆԱՏՕ-ի 12 անդամներ ծախսել են իրենց ՀՆԱ-ի 2%-ը կամ ավելին»,- ասված է զեկույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: