2020-ին զբոսաշրջության ոլորտը կորցրել է մոտ $4,5 տրլն
26.04.2021 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ picdn.net

Ինչպես նշում է Finmarket-ը, զեկույցը ներառում է համավարակի ազդեցությունը զբոսաշրջության վրա աշխարհի 185 երկրներում եւ 25 աշխարհագրական կամ տնտեսական տարածաշրջաններում:
«2019-ին զբոսաշրջության ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ կազմել էր 10,4% կամ $9,2 տրլն: 2020-ին ոլորտը կորցրեց գրեթե $4,5 տրլն, իսկ դրա ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում նվազեց 49%-ով: Միաժամանակ, համաշխարհային տնտեսության ընդհանուր դանդաղումը կազմեց 3,7%»,- ասված է զեկույցում:
Համավարակից առաջ միջազգային զբոսաշրջությանը, ներառյալ դրա ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը, բաժին էր ընկնում աշխարհում յուրաքանչյուր չորրորդ նոր աշխատատեղը եւ բոլոր աշխատատեղերի 10.6%-ը (334 մլն):
«2020-ին զբոսաշրջության ոլորտում կրճատվել է գրեթե 62 մլն աշխատատեղ (18.5%): Ներկայումս դրանց թիվը ոլորտում կազմում է 272 մլն։ Էլ ավելի շատ աշխատատեղեր կորցնելու վտանգն առկա է, քանի որ դրանցից շատերը պահպանվում են ոլորտի աջակցման պետական ծրագրերի շնորհիվ: Առանց միջազգային ճանապարհորդությունների լիարժեք վերականգնման դրանք դժվար թե պահպանվեն»,- ընդգծվում է WTTC զեկույցում:
2019-ին ուղեւորությունների ընթացքում ճանապարհորդները $1.7 տրլն են ծախսել, ինչը կազմում է միջազգային արտահանման գրեթե 7%-ը եւ ծառայությունների արտահանման 27.4%-ը: WTTC-ի տվյալներով՝ 2020-ին իրենց երկրների տարածքում ճանապարհորդելու ծախսերը նվազել են 45%-ով, իսկ արտասահմանյան ճանապարհորդությունների ծախսերը`գրեթե 70%-ով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: