Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը /Beeline ապրանքանիշ/ այսօր հայտարարել է## Երեւանում երրորդ սերնդի բջջային կապի /3G/ փորձնական-կոմերցիոն գործարկման մասին:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հայտարարել է, որ Beeline-ը 3G-ի գործարկումը դիտում է իբրեւ կարեւոր քայլ բջջային ու ֆիքսված կապի ծառայությունների, ինտերնետ մուտքի ու լրացուցիչ ծառայությունների համակցված /կոնվերգենտ/ զարգացման ճանապարհին:“Beeline ապրանքանիշի գործարկումից հետո մեզանից շատ բան են ակնկալում, եւ մենք հետեւողական քայլեր ենք կատարում մեր սպասարկման բարելավման եւ նոր ծառայություների ներդրման ուղղությամբ”,- ասել է Նելչո Վելիչկովը:Beeline-ի գործառնական տնօրեն Ալեքսանդր Բիրմանն ասել է, որ 3G-ի գործարկումից հետո ընկերության բաժանորդները կարող են տեսազանգեր կատարել: Նոր տեխնոլոգիայի մյուս առավելություն է հանդիսանում է GPRS-ի արագությունը 20 անգամ գերազանցող արագընթաց ինտերնետի գործածման հնարավորությունը:3G-ի առեւտրային շահագործումը կսկսվի մոտ 1.5 ամսից:“ԱրմենՏելի” բջջային կապի գծով տնօրեն Գեննադի Կալգաշկինն ասել է, որ ընկերության շատ բաժանորդներ արդեն ակտիվորեն օգտվում են 3G –ի հնարավորություններից: “Հուսով եմ, որ բջջային սարքավորումներ ներմուծողները ուշադրություն կդարձնեն 3G ծառայությանը, եւ խանութներում կհայտնվեն ավելի շատ հեռախոսներ, որոնք կհամատասխանեն այդ տեխնոլոգիային”,- նշել է նա:Գեննադի Կալգաշկինն ասել է, որ դեռեւս վաղ է խոսել 3G ծառայության սակագների մասին: Ինչ վերաբերում է ծածկույթին, ապա 3G կապն առայժմ հասանելի է Երեւանի այն շրջաններում, որտեղ տեղակայված են բիզնես-կենտրոններ եւ կա խիտ կառուցապատում:Ալեքսանդր Բիրմանն ասել է, որ “ԱրմենՏելը” 3G-ի ներդրմանը զուգահեռ ավարտում է նաեւ Երեւանում բջջային կապի հին կայանների փոփոխման ծրագիրը: Նրա խոսքերով, ծրագիրը կավարտվի հուլիսի սկզբին, եւ այդ ժամանակ “GSM կապից անցումը 3G-ի մեր բաժանորդների համար կլինի բացարձակ աննկատ”:Խոսելով Հայաստանում Beeline-ի ներդրումների մասին, Նեյչո Վելիչկովն ասել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ներդրումներին կապի եւ ենթակառուցվածքների ոլորտում, որոնք կոչված են ապահովելու համակցված ծառայությունների մատուցումը: Tweet Դիտում՝ 6031