Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ «տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել եւ կարող ենք արձանագրել, որ 2021-ի մարտին եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել»:Banks.am-ը հիշեցնում է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է, որ 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622,5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2,5 հազարով: 21.04.2021 | 14:05 Մարտ ամսին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն ավելացել է 2500-ով «Նշված թվերը բխում են հարկային տեղեկատվական բազայից, որտեղ հաշվետվությունները ներկայացնում են հենց հարկ վճարողները այն աշխատատեղերի վերաբերյալ, որոնցից եկամտային հարկ է պահվել: Թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է»,- նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:Նրա խոսքով՝ այս թվի մեջ ստվերից դուրս եկած աշխատատեղերի հատված եւս կա:Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ այս թվերի ավելացումն իսկապես տնտեսական աճի արդյունք է:«Եթե այս տեմպերով գնանք, ապա մյուս ամիս նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցված աշխատատեղերի ռեկորդ կունենանք: Այս ցուցանիշը խոսում է նաեւ նրա մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է»,- ասել է նախարարը:Այնուամենայնիվ, Վահան Քերոբյանը նկատել է, որ ստվերից դուրս գալուն զուգահեռ՝ կան նաեւ ստվեր գնացող տնտեսվարողներ: Tweet Դիտում՝ 1058