Moody’s-ը հաշվարկել է կարանտինի ընթացքում սպառողների կուտակած խնայողությունները
21.04.2021 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tass.ru

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Moody’s-ի տվյալները:
Moody’s-ի փորձագետներն ակնկալում են, որ լրացուցիչ խնայողությունները հետաձգված պահանջարկի հետ միասին կհանգեցնեն սպառողական ծախսերի կտրուկ աճին ամբողջ աշխարհում:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առանձին երկրների բնակիչների մոտ ձեւավորվում է կոլեկտիվ իմունիտետ, եւ այդ երկրների իշխանությունները թուլացնում են կորոնավիրուսային սահմանափակումները»,- պարզաբանել է Moody’s Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին:
Եթե սպառողները ծախսեն իրենց խնայողությունների գոնե մեկ երրորդը, ապա դրանք կավելացնեն համաշխարհային արտադրության ծավալն ավելի քան 2 տոկոսային կետով՝ ինչպես 2021թ.-ին, այնպես էլ հաջորդ տարի, նշում են գործակալության տնտեսագետները:
Ծախսերի ավելացմանը կնպաստի նաեւ սպառողական վստահության աճը. Conference Board ինդեքսը, որն արտացոլում է սպառողների լավատեսության մակարդակը, 2021-ի առաջին եռամսյակում հասել է վերջին 16 տարիների ամենաբարձր մակարդակին:
«Համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ, որպես արդյունք, սպառողների տրամադրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն նախկինի պես զգալիորեն տարբերվել տարածաշրջանից տարածաշրջան: Պատվաստանյութերին ավելի մեծ հասանելիություն ունեցող երկրները, ըստ երեւույթին, կհասնեն կոլեկտիվ իմունիտետի եւ կվերադառնան բնականոն կյանքի ավելի շուտ, քան մյուսները»,- նշել է Conference Board-ի գլխավոր տնտեսագետ Դանա Պետերսոնը:
Խնայողությունների ամենամեծ ծավալը, ըստ Moody’s-ի գնահատականների, բաժին է ընկնում զարգացած երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին եւ Արեւմտյան Եվրոպային, որտեղ իշխանություններն ավելի հաճախ արգելափակումներ էին դնում եւ բնակչությանն աջակցող միջոցներ տրամադրում:
Ծախսերի ամենամեծ աճը սպասվում է ամերիկացի, ամենաքիչը՝ բրիտանացի սպառողների կողմից:
Տնտեսության վերականգնման ֆինանսավորումը կդժվարանա համավարակի ընթացքում պետությունների կողմից կատարված լրացուցիչ $24 տրլն ծավալով փոխառությունների պատճառով: Արդյունքում, ընդհանուր պարտքը հասել է նոր առավելագույնի՝ $281 տրլն, նշել է Զանդին:
Նշենք, որ Moody’s-ի հաշվարկները կտրուկ տարբերվում են Bloomberg Economics-ի ցուցանիշներից, որոնց համաձայն կարանտինային սահմանափակումների ընթացքում ամբողջ աշխարհի սպառողները կուտակել են $2,9 տրլն: Սպառողական լրացուցիչ խնայողությունների կեսից ավելին բաժին է հասնում ԱՄՆ-ին՝ $1,5 տրլն:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: