2021 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 18,3%-ով, ինչը ռեկորդային եռամսյակային աճ է 1992 թվականից ի վեր, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով Reuters-ը:Մեկ տարի առաջ՝ 2020թ․ 1-ին եռամսյակում, Չինաստանի ՀՆԱ-ն մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ նվազեց 6,8%-ով, իսկ 4-րդ եռամսյակում արդեն գրանցեց 6,5% աճ: 2020-ի արդյունքներով՝ երկրի տնտեսությունն աճեց 2.3%-ով. սա վերջին 44 տարվա ամենացածր աճն է, հիշեցնում է Reuters-ը: Միաժամանակ, Չինաստանը դարձավ աշխարհում միակ խոշոր տնտեսությունը, որը համավարակի պայմաններում խուսափեց տնտեսական անկումից:2021-ի սկզբին ՀՆԱ-ի կտրուկ աճը պայմանավորված էր արտադրության աճի արագացմամբ՝ 2020-ի առաջին եռամսյակում ՝ համավարակի բռնկման ամենաթեժ շրջանում, թույլ ցուցանիշներից հետո, նշում է Financial Times-ը։ Դրան են նպաստել նաեւ կոշտ սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկել են իշխանությունները կորոնավիրուսի համավարակը զսպելու համար:Ներդրումներն անշարժ գույքի եւ ենթակառուցվածքների ոլորտներում խթանել են արդյունաբերական ապրանքների պահանջարկի աճը, պարզաբանում է Bloomberg-ը: Համավարակի պայմաններում բժշկական պարագաների եւ էլեկտրոնիկայի նկատմամբ պահանջարկը հանգեցրել է Չինաստանից այդ ապրանքների արտահանման աճին: Մեկ այլ գործոն էր՝ օտարերկրյա ներդրումների կտրուկ ներհոսքը, որն ավելացավ 40%-ով եւ կազմեց $45 մլրդ, ինչը 2002 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:Չինաստանի ՀՆԱ-ի աճը պայմանավորված էր նաեւ սպառողական պահանջարկի ավելացմամբ, ինչը 2021-ին ավելի կարեւոր դեր կխաղա տնտեսության խթանման գործում։ Մարտ ամսին մանրածախ վաճառքներն աճել են 34.2%-ով՝ 2020-ի դեկտեմբերի 4.6%-ի դիմաց:Արդյունաբերական արտադրությունը մարտին աճել է 14.1%-ով`մեկ ամիս առաջվա 34.2%-ի դիմաց: Tweet Դիտում՝ 2105