PayPal-ը բացառում է մրցակցությունը չինական վճարային համակարգերի հետ
19.04.2021 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://news.cgtn.com/

«Շատերը սխալմամբ կարծում են, որ ապագայում մենք մրցակցելու ենք չինական վճարային համակարգերի հետ: Չինաստանում մենք մտադիր ենք կենտրոնանալ անդրսահմանային գործարքների վրա. մենք կշարունակենք օգնել չինական ընկերություններին ազգային արտադրանքը վաճառել արտերկրում եւ, միաժամանակ, կպարզեցնենք Չինաստանից սպառողների արտասահմանյան գնումները»,- Ցույ Խանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Գլխավոր տնօրենի խոսքով՝ PayPal-ն ունի ավելի քան 377 մլն օգտատեր ամբողջ աշխարհում եւ ավելի քան 20 մլն գործակալ:
«Մենք ունենք հաճախորդների մեծ գլոբալ բազա: Մեր առաջնահերթություններն ուղղված են արտաքին շուկաներին: Այսպիսով, մենք չենք մրցակցում չինական ընկերությունների՝ վճարային համակարգերի օպերատորների հետ, որոնց թիվը Չինաստանում 200-ից ավել է։ Ընդհակառակը, մենք համագործակցության մեծ ներուժ ունենք»,- ամփոփել է նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: