Ֆրանսիայի իշխանությունները €1 մլրդ կհատկացնեն ուժեղ ցրտահարությունից տուժած ֆերմերներին, որի արդյունքում ոչնչացվեց խաղողի վազերի եւ այլ մշակաբույսերի զգալի մասը, գրում է RBC-ն` վկայակոչելով Le Monde-ը:«Պետությունը պետք է պատրաստ լինի այս աղետին: Բացառիկ իրավիճակում`բացառիկ միջոցներ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ հայտարարելով հատուկ հիմնադրամի ստեղծման մասին:Ֆերմերները կազատվեն սոցիալական, գույքահարկի վճարներից, ինչպես նաեւ կգործարկվեն աջակցության այլ միջոցներ:Տարվա այս ժամանակահատվածի համար անսովոր ցածր ջերմաստիճանը Ֆրանսիայում պահպանվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այսպես, առավոտյան ժամերին ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր: Ցրտահարություն դիտվեց երկրի ամբողջ տարածքում: Զգալիորեն տուժեց գյուղատնտեսությունը, մասնավորապես խաղողագործությունը: Խաղողագործներն, այգիների երկայնքով մոմեր ու տաքացուցիչներ տեղադրելով, փորձում էին պաշտպանել խաղողի վազերը:Դեռեւս իշխանությունները չեն ներկայացրել վնասի պաշտոնական գնահատականները, սակայն նշում են, որ դրանք զգալի կլինեն: Գյուղատնտեսության նախարար Ժուլիեն Դենորմանդիի խոսքով՝ ցրտահարվել է մի քանի հարյուր հազար հեկտար: «Գումարի տեսանկյունից սա շատ լուրջ վնաս կլինի»,- ասել է նախարարը:Դենորմանդին նաեւ հայտարարել է, որ տեղի ունեցածը «հավանաբար, 21-րդ դարի ամենամեծ գյուղատնտեսական աղետն է»: Tweet Դիտում՝ 3019