Քննարկվել են Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը

19.04.2021 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։

«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»,- նշել է վարչապետը։

Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այլ մանրամասներ չի ներկայացնում։  
Դիտում՝ 1156

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW