ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Ucom-ը կհամագործակցեն

16.04.2021 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Ucom
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը եւ մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակում բոլոր ցանկացողները կարող են ձեւակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ ձեռք բերել ապրանքներ առանց բանկ այցելելու:

«Ucom-ը, հանդիսանալով IPTV եւ ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը եւ զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝  հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների եւ էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ եւ իրենց  անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ եւ շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձեւակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Համագործակցության շրջանակում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որեւէ տոկոսների եւ միջնորդավճարների:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

•    վարկի գումար` 30 հազար - 1,5 միլիոն ՀՀ դրամ,
•    տարեկան տոկոսադրույք` 0%,
•      ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից  մինչեւ 1.01%  (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում),
•      փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,
•    վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչեւ 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ, բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաեւ Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում կամ այս հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai