Բեզոսի էմոցիոնալ հրաժեշտի նամակը՝ Amazon-ի բաժնետերերին

16.04.2021 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս #Amazon

Ջեֆ Բեզոսը, նախքան Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը, նամակով դիմել է ընկերության բաժնետերերին, հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Forbes-ը:


Նամակում Բեզոսը ներդրողներին խորհուրդ է տվել «ավելի շատ ստեղծել, քան սպառել»:

«Եթե ցանկանում եք հաջողակ լինել բիզնեսում (ինչպես նաեւ կյանքում), պետք է ավելի շատ ստեղծեք, քան սպառեք: Ձեր նպատակը պետք է լինի արժեք ստեղծել յուրաքանչյուրի համար, ում հետ գործակցում եք: Ցանկացած բիզնես, որն օգուտ չի բերում բոլոր նրանց, ում հետ առնչվում է, երկար չի ապրի, նույնիսկ եթե արտաքինից այն հաջողակ է թվում»,- ասված է ուղերձում:

Բեզոսը մեջբերել է «Կույր ժամագործ» գրքի հեղինակ Ռիչարդ Դոքինզին, ով գրել է այն մասին, թե ինչ կարեւոր է ակտիվ աշխատելը՝ «շրջապատի հետ չմիախառնվելու»  եւ չմահանալու համար: Իսկ մեջբերումից հետո միլիարդատերը կոչ է արել բաժնետերերին չդառնալ սովորական եւ գնահատել սեփական ինքնատիպությունը:

Միաժամանակ, նա խնդրել է չկարդալ այն նորությունները, որոնցում գրում են, թե ընկերությունն իր աշխատակիցներին վերաբերում է, ինչպես ռոբոտների: Բեզոսը խոստացել է, որ իր նոր պաշտոնում նա Amazon-ը կդարձնի լավագույն գործատու եւ աշխատելու համար ամենաանվտանգ տեղը մոլորակի վրա:



Banks.am-ը հիշեցնում է, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելու մասին հայտարարել էր ընթացիկ տարվա փետրվարի սկզբին: Ընկերության նոր ղեկավար կդառնա Էնդի Յասին, որը ներկայումս ղեկավարում է Amazon Web Services-ը: Իսկ Բեզոսը ստանձնելու է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը:

«Որպես նախագահ՝ մտադիր եմ կենտրոնանալ նոր պրոդուկտների վրա: Էնդին լավ հայտնի է ընկերության ներսում եւ աշխատում է Amazon-ում գրեթե այնքան ժամանակ, որքան ես: Նա կլինի ականավոր առաջնորդ, ես լիովին վստահում եմ նրան»,- ասված էր այն ժամանակ ընկերության աշխատակիցներին ուղղված Բեզոսի նամակում։

Դիտում՝ 2258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW