Գարի Կասպարովը գործարկել է Kasparovchess շախմատային հարթակը, որտեղ ներկայացված են խնդիրներ, տեսադասեր եւ պոդկաստներ, հաղորդում է VC.ru-ն՝ վկայակոչելով TechCrunch-ը։Կայքում կա ավելի քան 50 հազար շախմատային խնդիր, մոտ 700 դասընթաց փորձառու խաղացողներից, ինչպես նաեւ առցանց շախմատ խաղալու հնարավորություն։Kasparovchess-ը կդառնա մի հարթակ, որտեղ «լեգենդար շախմատիստները կկարողանան ազատորեն կիսվել իրենց խորհուրդներով եւ հնարքներով տարբեր մակարդակի խաղացողների հետ», հույս է հայտնել Կասպարովը:Նախագիծը ֆինանսավորվում է մասնավոր ներդրողների եւ Vivendi մեդիաընկերության կողմից, սակայն Կասպարովը չի բացահայտում ներդրումների ընդհանուր ծավալը:Խնդիրների, տեսադասերի մեծամասնության եւ շախմատային պարտիաների վերլուծության համար այցելուները պետք է վճարեն․ ամսական բաժանորդագրությունը կազմում է $13,99, իսկ տարեկանը՝ $119,99։ Օգտատերերը դեռեւս կարող են միայն նախնական հասանելիություն ստանալ ծառայությանը, սակայն ամսվա վերջին այն հասանելի կլինի լայն լսարանին, ասել է Կասպարովը:Նա նշում է, որ այլ շախմատային հարթակներից Kasparovchess-ի ամենամեծ տարբերությունը համայնքների ստեղծման վրա կենտրոնանալն է: Դրա համար ծառայությունը կունենա փակ խումբ Discord-ում: Հարթակն իր առաքելությունը տեսնում է շախմատային համաշխարհային համայնքները միմյանց հետ կապելու եւ տաղանդներ որոնելու մեջ:Kasparovchess-ի հիմնական մրցակիցը Chess.com հարթակն է: Այն 2005թ.-ին գործարկել են Սթենֆորդի ուսանողներ Էրիկ Ալեբեստը եւ Ջերոմ Սեւերսոնը, իսկ բաժանորդագրության գինը կազմում է ամսական $5-ից մինչեւ $14 կամ տարեկան $29-ից մինչեւ $99: Tweet Դիտում՝ 2278