Microsoft- ը բանակցություններ է վարում ավելի քան $10 միլիարդով Discord մեսենջերը ձեռք բերելու շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ընկերությունները քննարկման փուլում են, գործարքի վերաբերյալ որոշումը դեռ կայացված չէ: Միաժամանակ, աղբյուրներից մեկը նշել է, որ Discord-ը կարող է գերադասել նախնական հրապարակային առաջարկը (IPO) վաճառքին:Հաղորդվում է նաեւ, որ մեսենջերի սեփականատերերը նախկինում բանակցություններ են վարել Epic Games-ի եւ Amazon-ի հետ:Ըստ Bloomberg-ի՝ Discord-ն ունի ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր: Tweet Դիտում՝ 2784