Առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները նվազել են
15.04.2021 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Vahagn Grigoryan (ArmTravel ֆեյսբուքյան էջ)

Խոշորագույն հարկատուների ցանկը 2021թ. առաջին եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գազպրոմ Արմենիա»-ն: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 18.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 5.2%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 17.79 մլրդ դրամ, եւ կրկին եղել է առաջինը):
Երկրորդ տեղում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն»-ն է: Վերջինը հունվար-մարտ ամիսներին վճարել է 15.05 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 68.9%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 8.91 մլրդ դրամ, զբաղեցնելով երրորդ տեղը):
Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ 9.77 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը եղել է հինգերորդը, իսկ ներկա պահին վերջինիս վճարած հարկերը ավելացել են 91.4%-ով:
Ցանկում չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է (նախորդ տարի զբաղեցրել է 6-րդ տեղը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 4.14 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.1 մլրդ դրամի փոխարեն (անկումը կազմել է 18.8%):
Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2021թ. հունվար-մարտի տվյալներով վճարել է 3.78 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 3.8%-ով (ընկերությունը 9-րդից դարձել է 5-րդը հարկատուների ցանկում):
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝
«ՄՏՍ Հայաստան»-ը ՝3.55 մլրդ դրամ (աճ՝ 4.4%)
«Գրանդ Տոբակո»-ն՝ 3.14 մլրդ դրամ (անկում՝ 79.4%)
«Ֆլեշ»-ը՝ 3.06 մլրդ դրամ (անկում ՝ 1.9%)
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 2.6 մլրդ դրամ (անկում՝ 32.9%)
«ՍիՓիԷս Օիլ»-ը ՝ 2.58 մլրդ դրամ (անկում՝ 41.4%)
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: