Մարզերում կձեւավորվեն երիտասարդների սոցիալական ձեռներեցության կենտրոններ

15.04.2021 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #Նիկոլ Փաշինյան #LOFT
ՀՀ մարզերում կձեւավորվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային նորարարական կենտրոններ:

Կառավարությունը հաստատել է այդպիսի կենտրոնների ձեւավորման միջոցառումները:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ նախորդ տարի վեց կենտրոն մասնակցել է դրամաշնորհային մրցույթի եւ շահել դրամաշնորհներ, սակայն համավարակի, այնուհետեւ պատերազմի պատճառով ծրագրերը չեն իրականացվել։

«6 կենտրոնից մեկը LOFT-ն է: Հիմա առաջարկվում է Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել LOFT կենտրոնին, իսկ մնացած մարզային հինգ կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 110 մլն դրամ»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանց կառավարության միջամտության Երեւանում եւ Գյումրիում այդպիսի կենտրոններ ձեւավորվել են ժամանակի ընթացքում, եւ պետք է խթանել դրանց ձեւավորմանը նաեւ մարզերում:

«Պետք է իրականացման ընթացքին հետեւել անպայման, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաեւ հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետեւ սա, առաջին հերթին, զարգացման ծրագիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաեւ, որ պետք է շարունակել ընդունել առաջարկներ մարզերից, մարզային կենտրոններից, քաղաքներից այսպիսի նախագծեր իրականացնելու համար։

«Այս պահին չստանձնենք որեւէ ֆինանսական պարտավորություն, բայց ամեն դեպքում բովանդակային առաջարկներ շարունակենք ընդունել, եւ եթե լինեն հետաքրքիր ծրագրեր, կարծում եմ, մենք կգտնենք ձեւն այդ ծրագրերի իրագործմանն աջակցելու»,- ասել է նա:
Դիտում՝ 1377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW