ՀԿԽԸ-ն աջակցություն է տրամադրում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին

15.04.2021 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԽԸ #կանխիկ աջակցություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) դրամական կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետեւանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ՝ մարտ-ապրիլ ամիսներին 376 մլն 330 հազ. դրամ է հատկացվում 12 544 անձի համար (30 000 դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։

ՀԿԽԸ-ից հայտնել են, որ առաջնահերթությունը տրվել է Սյունիքի եւ Տավուշի մարզերին։ Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։
Դիտում՝ 1406

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW