ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ կազմված նոր մեթոդաբանությամբ

15.04.2021 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարողներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

1.    «Գազպրոմ Արմենիա»
2.    «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ»
3.    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
4.    «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
5.    «Գեոպրոմայնինգ գոլդ»
6.    «ՄՏՍ Հայաստան»
7.    «Գրանդ տոբակո»
8.    «Ֆլեշ»
9.    «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»
10.    «Սիփիէս օիլ»

ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ։

«Վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները եւ (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները եւ մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձեւից»,- ասված է հաղորդագրության մեջ:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաեւ 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
Դիտում՝ 1046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai