“Կոնվերս Բանկը” հայտարարել է “Հիթ ամառ” ամառային ակցիայի սկիզբը

17.06.2008 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկը” հայտարարել է “Հիթ ամառ” ամառային ակցիայի սկիզբը այն քաղաքացիների համար, որոնք բանկում խնայողական հաշիվներ կբացեն##:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Կոնվերս Բանկի” մարկետինգի բաժնում, ամառային ակցիայի շրջանակներում բանկը հաճախորդներին առաջին 6 ամսվա համար անվճար` առանց քարտային հաշվի ամսական սպասարկման վճարի կտրամադրի VISA վարկային քարտ և դեպոզիտային պահատուփեր` 50% զեղչով:

Բացի այդ, ակցիայի մասնակիցներին 3 ամիս հետո հնարավորություն կընձեռվի արտոնյալ պայմաններով դիմել բանկի կողմից առաջարկվող անհատական վարկերին. կկիրառվի բանկում գործող վարկերի տոկոսադրույքներից 1% ցածր պայմանը:

Ակցիան կգործի հունիսի 16-ից օգոստոսի 16-ը:

Դիտում՝ 6167

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW