Կանաչ ֆինանսավորման նոր հնարավորություն Ինեկոբանկից

14.04.2021 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #GEFF
«Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) երկրորդ փուլը. հպարտ ենք շարունակել մեր բեղմնավոր համագործակցությունը եւ վերահաստատում ենք Հայաստանում կանաչ ֆինանսավորումը խթանելու մեր պատրաստակամությունը», հայտարարել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Ինեկոբանկը ստացել է 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ իր 26 մասնաճյուղերի միջոցով կանաչ ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով:

Ծրագրի առաջին փուլում՝ 2019թ. hունվարից սկսած, Ինեկոբանկն արդեն տրամադրել է 2.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ նպաստելով Հայաստանում տարեկան 4.9 ԳՎտժ/ժամ մաքուր էներգիայի արտադրությանն ու 3,125 տոննա/տարեկան ծավալով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

GEFF-ի ֆինանսավորմամբ եւ Կանաչ տեխնոլոգիաների ցանկի միջոցով (ծրագրի շրջանակում ընդունելի բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաների առցանց համակարգ՝ techselector.com/armenia) Ինեկոբանկի հաճախորդների համար հասանելի են դառնում շուրջ 164 տեղական վաճառողների կողմից առաջարկվող ավելի քան 1800 բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաներ: Այս տեխնոլոգիաների խնայողությունների հարաբերակցությունը առնվազն 20% -ով բարձր է շուկայական միջին ցուցանիշից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են ներդրումային պարգեւատրումներ՝ վարկի գումարի մինչեւ 20%-ի չափով այն ընկերություններին, ովքեր սեփական բիզնեսի կարիքները հոգալու համար կկատարեն վերականգնվող էներգիայի ներդրումներ։ Ներդրումային պարգեւատրումը տրամադրվում է Կլիմայի ներդրումային ֆոնդի (CIF) աջակցությամբ:

Բացի այդ, խնայողությունների ներուժի բացահայտման կարիք ունեցող ներդրումային նախագծերը կարող են ստանալ անվճար մասնագիտական խորհրդատվություն, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից եւ տրամադրվում է GEFF ծրագրի միջոցով ներդրումներ կատարող բոլոր բիզնես հաճախորդներին: Երկրորդ փուլում ավելացել են ֆինանսավորման նոր տեխնոլոգիաներ, դրանք են կլիմայի հարմարվողականությանն (ԿՀ) ուղղված բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաները: Հայաստանում ԿՀ ֆինանսավորման միջոցով, GEFF-ը հիմնականում աջակցելու է ջրի սպառման արդյունավետության խթանման եւ հողերի կայուն կառավարման ներդրումային նախագծերին, այդպիսով պահպանելով բնական ռեսուրսները եւ ապահովելով ավելի բարձր, երկարաժամկետ բիզնես արդյունքներ:

Երեւանում եւ մարզերում ֆինանսավորվող վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության եւ կլիմայի հարմարվողականությանն ուղղված ներդրումային նախագծերին զուգահեռ Ինեկոբանկը տարվա ընթացքում հանդես կգա բազմաթիվ այլ նախաձեռնություններով` խթանելով կանաչ տնտեսության գաղափարը իր աշխատակիցների եւ հաճախորդների շրջանում` այդպիսով տարին դարձնելով «ավելի կանաչ՝ ներսից եւ դրսից»:

ՎԶԵԲ-ի GEFF ծրագիրը գործում է աշխարհի 27 երկրների 155 տեղական ֆինանսական հաստատություններ միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի ավելի քան 5 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցությամբ: Ավելի քան 202,000 ներդրումների արդյունքում, աշխարհում հնարավոր է եղել կրճատել տարեկան գրեթե 9 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում:

Ինեկոբանկի կողմից իրականացվող կանաչ ֆինանսավորման մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել այս կայքէջը:
Դիտում՝ 1846
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW