«Տնտեսական մեծ նախագծերի համար էական է երկաթուղային կապի առկայությունը»

14.04.2021 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #երկաթուղային կապ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել է, որ Հայաստանը տիրապետում է «21-րդ դարի նավթի» երկու հսկայական պաշարի, մեկը պղինձն է, մյուսը՝ ջուրը։

Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ Հայաստանը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ՝ մետաղական պատրաստի արտադրանք։

«Սա ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ, որովհետեւ ներդրումային միջավայրի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը։ Մենք հետեւողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետեւ մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Սա կնշանակի, որ մենք, ըստ էության, կարողանում ենք տրանսպորտային, տրանզիտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչեւ Խաղաղ օվկիանոս եւ ամենուր»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա։
Դիտում՝ 959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW